fbpx
Հասարակություն

Բնապահպանը բոյկոտել է վարչապետի հետ հանդիպումն ու դուրս եկել․ նա նշել է, թե ինչու

Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասնակիցներից բնապահպան Աննա Շահնազարյանի խոսքով՝ ինքը բոյկոտել է վարչապետի հետ հանդիպում ու դուրս եկել, քանի որ այն արդյունավետ չի համարում։

«Փաշինյանն անընդհատ խոսում էր փաստերի մասին, որևէ ռացիոնալ, տրամաբանված մտահանգում ես չտեսա, ես տեսա միայն միմյանց կողքի շարված մանիպուլյացիոն նախադասություններ, որոնցով իրավիճակը այլ կերպ էր ներկայացվում», – ասել է բնապահպանը լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ հանդիպմանը մասնակցում է 60-70 հոգի, որոնց մեջ կան Ջերմուկի բնակիչներ, Ջերմուկի ավագանու անդամներ, ինչպես նաև, կային մարդիկ, ովքեր ներկայանում էին, որպես Ջերմուկի բնակիչներ, բայց նրանց ոչ ոք չէր ճանաչում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ