Աշխարհ

Boeing-ը հետաձգել է Boeing 777X օդանավի շնորհանդեսը

Նախօրեին «Եթովպիական ավիաուղիներ»-ի (Ethiopian Airlines) «Boeing 737 MAX 8» օդանավի կործմանման պատճառով «Boeing» ընկերությունը հետաձգել է մարտի 13-ին նախատեսված իր նոր՝ «Boeing 777X» օդանավի շնորհանդեսը. հաղորդում է DW-ն:

«Boeing-ը խորապես վշտացած է «Եթովպիական աւիաուղիներ»-ի N 302 չվերթի վթարի պատճառով, հիմա մեր հիմնական խնդիրն է մեր հաճախորդներին աջակցելը… Մենք առաջիկայում նոր օդանավն աշխարհին նեկայացնելու հնարավորություն կունենանք»,- նշված է ընկերության հրապարակած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «Եթովպիական ավիաուղիներ»-ի կործանված «Boeing 737 MAX 8» օդանավն ընկերության արտադրած նոր սերնդի ինքնաթիռներից է, որը շահագործման է հանձնվել 2017 թվականին:

Մեկ տարվա ընթացքում սա «Boeing 737 MAX 8»-ի ինքնաթիռների երկրորդ վթարն է, ինչը մտահոգություն է առաջացրել այս տիպի օդանավերը շահագործող ավիաընկերությունների մոտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ