fbpx
Աշխարհ

Boeing-ի եկամուտները նվազել են

Ամերիկյան Boeing ավիակոնցեռնի օպերատիվ շահույթը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 21 տոկոսով՝ Max սերիայի ինքնաթիռների աղետների հետ կապված։ 2019 թվականի ֆինանսական կանխատեսումները զրոյացված են, իսկ նորերը կհրապարակվեն իրավիճակի պարզվելուց հետո, հայտարարել են Boeing-ի կենտրոնատեղիում։

Boeing-ի շրջանառությունը կրճատվել է երկու տոկոսով՝ 22,9 մլրդ դոլարով։ 737 Max ինքնաթիռների պահանջարկի խնդիրները մասամբ փոխհատուցվել են եկամուտների աճով՝ ի հաշիվ ռազմական և տեխսպասարկման ոլորտներում կնքված պայմանագրերի։

Boeing-ում տեղեկացրել են նաև, որ բարելավվել է MCAS համակարգի ծրագրային ապահովումը։ Հենց այդ համակարգի խափանման պատճառով է, որ զոհվել է ընդհանուր առմամբ 346 մարդ։ Boeing-ում, սակայն, նախազգուշացրել են, որ մոտ ապագայում այդ թարմացումները դեռ չեն սերտիֆիկացվի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ