Boeing-ը 12 հազար աշխատատեղ կկրճատի

Միացեք մեզ՝
boeing_737_max_1611188

Boeing ընկերությունից տեղեկացրել են սպասվող մեծաքանակ կրճատումների մասին։

Ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Դևիդ Քելհունը հայտարարել է, որ Boeing-ը ավարտել է ինքնակամ կրճատումների փուլն ու անցնում է հարկադիր կրճատումներին։

Նա նշել է, որ այս շաբաթ 6770 աշխատակցի կտեղեկացնեն, որ իրենք հայտնվել են կրճատվողների ցանկում։

Քելհունը հայտնել է, որ մտադիր են ԱՄՆ-ում մինչև 12000 աշխատատեղ կրճատել։ Դա արվում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի հետևանքով։

Ամենաթարմ