Աշխարհ
00:00 05/07/2019

Boeing-ը կփոխհատուցի ավիաաղետների հետևանքով զոհվածների ընտանիքներին

Boeing ընկերությունը խոստացել է 100 մլն դոլար վճարել երկու ավիաաղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Այս մասին հաղորդում է AP-ը:

Նշենք, որ աղետների հետևանքով 346 մարդ է զոհվել:

Ընկերությունը հայտարարել է, որ գումարի մի մասը կծախսվի բնակության և այլ խնդիրների համար, որոնց բախվել են զոհվածների ընտանիքները:

«Մենք ցավում ենք այդ ավիաաղետների հետևանքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Այդ կորսված կյանքերն ազդեցություն կունենան մեր սրտերի և մտքերի վրա»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Դենիս Մույլենբուրգը:

Ընկերությունը նաև թույլ է տվել իր աշխատակիցներին նվիրաբերություններ անել ընտանիքներին:

Ավելի վաղ ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը հայտնաբերել էր Boeing 737 Max ինքնաթիռի հնարավոր նոր խնդիրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ