Boeing ընկերությունը NASA-ին է ներկայացրել Լուսնի վրա աստղագնացների վայրէջքի համար նախատեսված ապարատի նախագիծը: Այս մասին ասվում է Boeing-ի հրապարակած զեկույցում:
Մոդուլը կոչվում է Human Lander System (HLS): Այն բաղկացած Է երկու մասից, որոնցից մեկը պատասանատու Է Լուսին իջեցման համար, իսկ մյուսը՝ ուղեծիր բարձրանալու համար: Կորպորացիայում նշել են, որ ապարատը կարելի կլինի կցել NASA-ի պատվերով մշակվող Gateway լուսնաշուրջ կայանի կամ Orion տիեզերանավերի հետ, որոնք ստեղծում Է Lockheed Martin ընկերությունը:
NASA-ն գարնանը հայտարարել էր դեպի Լուսին նոր առաքելության մասին, որը կոչվում է «Արտեմիս»: Ծրագիրը երեք փուլից է բաղկացած: Առաջին փուլը պլանավորված է 2020 թվականին: Այն իրենից ենթադրում է Space Launch System ծանր հրթիռի վրա տեղակայված Orion տիեզերանավի անօդաչուավոր թռիչքը դեպի Լուսին և Երկիր վերադարձը:
Երկրորդ փուլը պլանավորված է 2022 թվականին, որի շրջանակներում նախատեսվում է անձնակազմով պտույտ կատարել Երկրի բնական արբանյակի շուրջը: Իսկ երրորդ փուլում, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին, NASA-ն մտադիր Է իրականացնել Լուսնի վրա աստղանավորդների իջեցում:
