fbpx
Հասարակություն

Բողոքի ակցիա է իրականացվել Արմավիրի մարզպետարանի դիմաց․ քաղաքացիները պահանջել են փոխհատուցում

Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչներն այսօր առավոտյան ժամը 9-ից Արմավիրի մարզպետարանի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից Բենիամին Բիսլամյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում մարզպետի հետ: Խնդիրը նրանում է, որ կարկուտը ոչնչացրել է համայնքի բերքի 80 տոկոսը:

«Կարկուտը շատ վնասներ է տվել, վնասվել են թե՛ մրգերը, թե՛ բանջարաբոստանային կուլտուրաները: Վնասի չափը 80 տոկոս է կազմում: Կոնկրետ մենք 15 տոննա ծիրան ունեինք, որից 2 տոննան էինք ընդամենը հավաքել: Հիմա կարկուտից 2 տոննան թափվել է, մնացածը վնասված է ու նեխելու է թափվի», – վստահեցրել է Բիսլամյանը:

Առավոտյան ժամը իննից բողոքի ակցիա անող քաղաքացիների հետ, Tert.am-ի զրուցակցի փոխանցմամբ, հանդիպման է եկել մարզպետարանի ներկայացուցիչը:

Մարզպետարանից համայնքի բնակիչների պահանջը մեկն է՝ վնասի չափի որոշում և փոխհատուցում:

«Ինչ-որ հանձնաժողով է հիմա գնում դաշտերը, որպեսզի պարզեն վնասի չափը», – ասել է լրատվամիջոցի զրուցակիցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ