Զինված Ուժեր

Զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց։

Նրանք բողոքում են, որ ՊՆ-ն տված խոստումները չի կատարել ու նախորդ հանդիպման ընթացքում առաջ քաշված խնդիրները մինչ օրս չեն լուծվել։

Քաղաքացիներից Արսեն Ղուկասյանը նշում է, որ իրենք ստիպված են նորից գալ ՊՆ։ Նա ասում է, որ դեռևս իրենց ոչ ոք չի մոտեցել, բայց մնալու են այդտեղ այնքան մինչև իրենց երեխաների խնդիրը լուծվի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ