Իրավական

Բողոքի ցույց կառավարության շենքի դիմաց

Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի հարազատներն ու ընկերները բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց պաստառների վրա գրված էր «Արդար դատավճիռ Արմեն Տեր-Սահակյանին»:

Լրագրողների հետ զրույցում հարազատները նշեցին, որ իրենք ընդամենը ուզում են, որ դատապարտյալին հնարավորություն տրվի իր թոռների հետ ծերությունը վայելել:

«Մենք չենք ուզում, որ վարչապետը դատարանին զանգի կամ միջնորդի: Մենք զուտ խնդրում ենք հանդիպել վարչապետի հետ, որպեսզի ներկայացնենք իրավիճակը: Էլի առաջվա հին բարքերն են՝ մերժել են, անունը դրել են «ռիսկայնություն»: Մենք խնդրում ենք մեր հայրիկին ներում տան, 1000-ից ավելի քաղաքացիներ ստորագրել են»,- ասել է Տեր-Սահակյանի որդին:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով, բանդայի կազմավորման և սպանությունների համար դատապարտվել է ցմահ ազատազրկման և արդեն 23 տարի անազատության մեջ է:

Հայտնում է shantnews.am-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ