fbpx
Աշխարհ

Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ընտանիքները բողոքի հերթական ակցիան են անցկացնում

Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ընտանիքների մոտ 80 ներկայացուցիչներ, բողոքելով իրենց զոհված հարազատների համար փոխհատուցում չվճարելուց, այսօր կրկին հավաքվել են նախագահական նստավայրի առաջ։

Ինչպես տեղեկացնում է armtimes.com-ը, նրանք վանկարկել են «Շահիդների իրավունքներն անկասելի են» կարգախոսը։

«Մենք արդեն յոթերորդ անգամ ենք հավաքվում, որպեսզի մեր պահանջները կառավարությանը հասցնենք։ Սակայն որեւէ արդյունք չկա։ Պաշտոնյաներն ամեն անգամ տարբեր խոստումներով մեզ ուղեկցում են»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները։

Անցյալ շաբաթ նախագահի աշխատակազմից խոստացել էին դատարան դիմել եւ անհատական կարգով օգնություն ցուցաբերել։ Այսօր ակցիայի մասնակիցների մոտ ոչ ոք դուրս չի եկել, իսկ ռազմական խորհրդականի ծառայությունը նրանց հեռախոսազանգերին չի պատասխանել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ