Տնտեսություն

Բողոքներ եմ ստանում գյուղատնտեսական վարկերի տրամադրման վերաբերյալ․ Սարգիս Ալեքսանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավար Սարգիս Ալեքսանյանը Facebook-ի գրառման միջոցով հայտնել է, որ դժգոհություններ է ստանում գյուղատնտեսական վարկերի տրամադրման շուրջ։

«Գյուղատնտեսները բողոքում են, որ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկավորում են միայն իրենց յուրայիններին և առաջնայնությունը տալիս են միայն այդ հանգամանքին` առանց հաշվի առնելու վարկային հայտ ներկայացնողի վարկունակությունը:

Հրավիրում եմ Էկոնոմիկայի նախարարության և բանկերի ու վարկային կազմակերպությունների կառավարիչների ուշադրությունն այս խնդրին: Ուսումնասիրեք ձեր մարզային մասնաճյուղերի կառավարիչների և բավարարած հայտատուների փոխկապակցվածությունը, համեմատեք վարկ ստացողի և չստացողի ռիսկայինությունը:

Նրանք, ովքեր հանդիպել են այսպիսի առերևույթ անարդարության, խնդրում եմ, տեղեկացրեք ինձ: Կարող եք նաև անձնական նամակով գրել, եթե, իհարկե, չեք ցանկանում հանրայնացնել Ձեր ով լինելը», – գրել է Ալեքսանյանը:

https://www.facebook.com/saqoal/posts/3131606230232338

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ