fbpx
Սպորտ

14:15 14/8/2019

Բոկա Խունիորսի նորեկը՝ գոլի հեղինակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արգենտինայի գավաթի 1/16 եզրափակչում միմյանց դեմ մրցեցին «Բոկա Խունիորսը» և «Ալմագրոն»։ «Բոկայի» կազմում իր նորամուտը նշեց «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին։

Հանդիպման 27-րդ րոպեին իտալացի ֆուտբոլիստը բացեց խաղի հաշիվը։ 81-րդ րոպեին «Ալմագրոն» հավասարեցրեց այն:

Խաղի ելքը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներում, որտեց «Ալմագրոյի» ֆուտբոլիստներն ավելի դիպուկ գտնվեցին։ Արդյունքում՝ «Բոկա Խունիորսը» լքեց պայքարը 1/16 եզրափակիչ փուլում։

Վերեվ