fbpx
Աշխարհ

Բոլիվիայի ԶՈՒ-ն Անիեսին ճանաչել է նախագահի պաշտոնակատար

Բոլիվիայի Զինված ուժերի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչները Սենատորների պալատի (խորհրդարանի վերին պալատ) երկրորդ փոխնախագահ Ժանին Անիեսին ճանաչել են պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և իրենց աջակցությունն են հայտնել նրան։ Այս մասին ասվում է բոլիվիական ԶՈւ հրամանատար Ուիլյամս Քալիմանի հայտարարությունում, փոխանցում է Pagina Siete-ը։

«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները և օրենսդրական նորմերին համապատասխան՝ մենք գտնվում ենք ձեր տրամադրության տակ»,-նշվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Անիեսը հայտարարել էր, որ ստանձնում է նախագահի պարտականությունների կատարումը, և խոստացել է որքան հնարավոր է արագ անցկացնել պետության ղեկավարի նոր ընտրություններ։ Մինչ այդ Բոլիվիայի Բազմազգ օրենսդրական ասամբլեայի (խորհրդարանի) Սենատորների պալատը չէր կարողանում քվորում ապահովել արտահերթ նիստ անցկացնելու համար, որը պետք է գումարվեր քաղաքական ճգնաժամը քննարկելու համար։

Նախկին նախագահ Էվո Մորալեսը, որն այժմ Մեքսիկա է անցել, որտեղ նրան քաղաքական ապաստան են տվել, դատապարտել է Անիեսի որոշումը՝ նշելով, որ այն ընդունվել է «համախոհների շրջապատում և զինված ուժերի ու ոստիկանության աջակցությամբ, որոնք ճնշում են ժողովրդին»։

Նոյեմբերի 10-ին Մորալեսը հայտարարել էր իր հրաժարականի մասին Բոլիվիայի նախագահի պաշտոնից՝ երկրում ստեղծված իրավիճակն անվանելով պետական հեղաշրջում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ