fbpx
Սպորտ

Բոլոր դաշտերը, որտեղ մենք խաղում էինք, վատ որակի էին. Մեսսի

Լիոնել Մեսսին քննադատել է բրազիլական ստադիոններում խոտածածկերի որակը: Նա նաև խոսել է Արգենտինաի հավաքականի ցուցադրած խաղի մասին։

«Բոլոր դաշտերը, որտեղ մենք խաղում էինք, վատ որակի էին։ Գնդակը շատ էր բարձրանում գետնից և պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի կարողանաս կառավարես այն: Այսպես դժվար է խաղալ:

Վստահ եմ, որ պետք է բարելավենք մեր խաղը։ Մեզ պետք էր հաղթանակ, որպեսզի անցնեինք հաջորդ փուլ և մենք դա արեցինք։ Այժմ մեկնարկում է Ամերիկայի նոր գավաթը և մենք այլևս սխալվելու իրավունք չունենք։ Վենեսուելայի հետ խաղում մենք պետք է ավելի լավ խաղանք, քանի որ նրանց թիմը հստակ պատկերացում ունի, թե ինչ է անում խաղադաշտում»,- Մեսսի խոսքերն է փոխանցում Marca-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ