fbpx
Հասարակություն

Բոլոր կայարաններում հնչել են Բաբաջանյանի հայտնի գործերը․ խոսնակ

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ի պատասխան Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջի գրառմանը՝ թե իբրև Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում «ի նշան» հայ-ռուս-ադրբեջանական բարեկամությանը, այսօր խորհրդային ժամանակների ռուսերեն երգեր էր միացվել, որոնցից մի քանիսը՝ ադրբեջանցի երգիչ Մուսլիմ Մագամաևի կատարմամբ էր, հայտնում ենք, որ այսօր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչել են կոմպոզիտորի հայտնի գործերը։

Հաշվի առնելով վերոգրալը, պետք է փաստել, որ տիկինը տարածում է ապատեղեկատվություն. Երևանի մետրոպոլիտենի գնացքներում հնչում է միայն դռները փակվող երկլեզու հայտարարություն՝ հայերեն և անգլերեն։

Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղևորների շրջանում և ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»:

https://www.facebook.com/khachatryan.tatev/posts/3603482929706540

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ