fbpx
Սպորտ

Բոլոր մարզիչներն էլ վաղ թե ուշ հեռանում են․ Բերեզովսկի

Ինչպես արդեն հայտնի է դարձել՝ Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին ժամանակավորապես կկատարի ռուսական «Սոչի» ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները։

«Սոչիի» ղեկավարությունն այսպիսի որոշում էր կայացրել թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի պաշտոնանկությունից հետո։

Sport 24-ի հաղորդմամբ՝ Բերեզովսկին նշել է, որ ակումբի մարզչական կազմում փոփոխություններ չի իրականացնի։ Անդրադառնալով Տոչիլինի հեռանալուն, նա ասել է, որ բոլոր մարզիչներն էլ վաղ թե ուշ հեռանում են։

«Մենք պատրաստվում ենք «Ուֆայի» հետ առաջիկա խաղին: Ինձ համար շատ կարևոր են առաջիկա 3 հանդիպումներն էլ», – ասել է Բերեզովսկին:

Հավելենք, որ վերջինս «Սոչիի» ղեկին կմնա մինչև ձմեռային դադար ու այդ ընթացքի թիմի հետ կանցկացնի 3 խաղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ