fbpx
Սպորտ

Բոլոր մարզիկներն ու մարզուհիները մեր ուշադրության կենտրոնում են․ ՄՕԿ

ՄՕԿ – ի մարզիկների հանձնաժողովը հայտնել է, որ բոլոր մարզիկ –մարզուհիներն իրենց ուշադրության կենտրոնում են նույնիսկ բացառիկ իրավիճակներում:

«Օլիմպիական համերաշխություն» ծրագիրը ստեղծվել է ավելի քան 50 տարի առաջ։ Նպատակը ազգային օլիմպիական կոմիտեներին աջակցելն է։

Օգնություն է տրվում նաև փախստական 48 մարզիկներին: Նրանք հավակնում են ՄՕԿ –ի թիմի կազմում մասնակցել «Տոկիո – 2020» -ին։

2013 – 2016 թթ., քառամյա փուլի ընթացքում , «Օլիմպիական համերաշխությունը» ԱՕԿ – ներին աջակցել է 12 հազար միջոցառումների համար: 2000 մարզիկ ստացել է կրթաթոշակ, կազմակերպվել է 1500 վերապատրաստման դասընթաց և իրականացվել է 750 նախաձեռնություն՝ օլիմպիական արժեքների տարածման համար։

2016թ. Ռիո դե Ժանեյրոյի խաղերում օլիմպիական կրթաթոշակի արժանացած մարզիկները նվաճել են 101 մեդալ / 33 ոսկե, 26 արծաթե և 42 բրոնզե/։

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ