Բոլոր մեդալները մեր պատանիներինն են: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Գրառումից տեղեկանում ենք, որ Լեհաստանում ընթացող ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնության արդյունքում Արեն Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր, Անդրանիկ Ավետիսյանն՝ ածաթե, իսկ Սարգիս Բեգոյանը՝ բրոնզե:
Նշենք, որ հայկական ազատ ոճի ըմբշմարատի պատմության մեջ առաջին անգամ 1 տարում հայ ըմբիշները դառնում են բոլոր տարիքայինների ոսկե մեդալակիրներ՝ դպրոցականների, պատանեկան, երիտասարդական և մեծահասակների տարիքային խմբերում։
