Կրթություն

Բոլոր որոշումները կայացվում են` ելնելով սովորողների լավագույն շահերից․ Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը հայտնել է, որ վերջնականացնում են ուսումնական տարվա ավարտի, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերը մշակելու գործընթացը:

«Սիրելի հայրենակիցներ, վերջնականացնում ենք ուսումնական տարվա ավարտի, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերը մշակելու գործընթացը: Բոլոր որոշումները կայացվում են` ելնելով սովորողների լավագույն ՇԱՀԵՐԻՑ:

Այս փուլը հաջողությամբ ավարտելու համար հետևե՛ք նախարարության ցուցումներին` չտրվելով ասեկոսեների և հրապարակումների շեղող և իրականությանը չհամապատասխանող միտումներին, որոնց աղբյուրը նախարարությունը չէ: Ամբողջ ընթացքն առաջիկա երկու շաբաթներին քայլ առ քայլ կնկարագրենք և միասին առաջ կգնանք:

Իսկ մինչ այդ շարունակե՛ք հեռավար կրթությունը, ապահովե՛ք աշակերտների կրթության անընդհատությունը: Հետևե՛ք իմ էջի հրապարակումներին: Բոլոր նորություններն այս գործընթացի վերաբերյալ կլինեն այստեղ»։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ