Զինված Ուժեր
10:48 02/04/2020

Բոլորին անուն առ անուն հիշում ենք. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է.

Հարգելի՛ հայրենակիցներ

Ապրիլյան պատերազմը մեր երիտասարդ պետականության համար շատ լուրջ փորձություն էր: Այն հաղթահարեցինք մեր ազգային միասնականությամբ, հայրենիքի հանդեպ ունեցած անմնացորդ սիրո շնորհիվ: Բայց ինչպես յուրաքանչյուր օրհասական իրադրության ժամանակ, այս դեպքում ևս թանկ հատուցեցինք:

Այս օրը նաև մեր հերոս նահատակների հիշատակի ոգեկոչմամբ է առանձնանում: Բոլորին անուն առ անուն հիշում ենք: Խոնարհվում ենք կորուստ և վիրավոր ունեցած բոլորի հարազատների առաջ: Զորակցում ենք նրանց ընտանիքներին:

Մեր քաղաքական միտքն ու իմաստությունը պետք է ծառայեցնենք հայկական զույգ պետականությունների և մեր սահմաններն անառիկ պահող հայոց բանակի շարունակական հզորացմանը: Այդ ճանապարհին մեծ են ձեռքբերումները, ունենք նաև անելիքներ, որոնց ձեռնամուխ կլինենք Հայաստան-Արցախ-Սփյուռք անքակտելի եռամիասնության ուժերով, ինչպես պետականակերտման ողջ ընթացքում:

Փա՛ռք հայ ժողորդին, որ հավերժ է:

Փա՛ռք մեր միասնական հայրենքին, որ երաշխավորն է այդ հավերժականության:

??см⬇️Հարգելի՛ հայրենակիցներԱպրիլյան պատերազմը մեր երիտասարդ պետականության համար շատ լուրջ փորձություն էր: Այն…

Geplaatst door Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan op Woensdag 1 april 2020

Վերեվ