Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.
«Բոլորին մեղադրեցինք, բացի մեզ: 17-ին հանեցինք տռաս, Նիկոլին կոխեցինք ցեխը, ռուսին ու ամերիկացուն սարքեցինք մեր ազգի դավաճան, թուրքին՝ էդ էլ է քիչ իրենց:
Արա, լավ, բա՞ մենք՝ այն մարդիկ, որ քաղաքականապես ակտիվ են կամ ինչ-որ ուժից են կամ եղել են ինչ-որ ուժից, ու առավոտից երեկո բոլոր կողմերին, մինչև վերջին ատոմը քննադատում ու փչացնում են, մունաթ են գալիս, նախատում ու քրֆում են երկիրը ծախելու, թալանելու, մարդասպանության ու պետությանը դավաճանելու մեջ են մեղադրում, բա մի հատ մեզ չե՞նք նայելու: Իսկ մենք ի՞նչ արեցինք: Իսկ մենք ի՞նչ ենք անում:
Պատասխանե՞մ, թե՞ խնայեմ մեզ: Ու՞մ համար խնայեմ, եթե մեր գերակշիռ մասը հնարավորության դեպքում լքելու է երկիրը, մյուս մասը, եթե գտնի կամ չկտրվի իր ապրուստի միջոցներից, ապա շարունակելու է քաղաքականապես ակտիվ լինել՝ քննադատելու ու նախատելու գործուն անգործությամբ:
Մենք ոչինչ չենք անում: Եվ միայն պահանջատեր ենք: Փաստորեն մենք բոլորս ենք ուզում միայն մեր իրավունքներից օգտվել, բայց երբ գալիս է պարտավորությունները կատարելու պահը պատասխանատվության զգացողությունը լքում է մեզ, ոնց որ մենք առհասարակ կապ չունեինք այս երկրի, այս ժողովրդի, այս իրականության հետ:
Դրա համար էլ մեր պես խմբերին մի օր օգտագործում է Նիկոլը, մի օր՝ 17-ը, մի օր՝ ռուսն ու ամերիկացին, մի օր էլ՝ թուրքը: Քաղաքացիական չաչանակության ու անպտղության գործին կցված, գիտակցաբար, թե առանց խորհելու, մենք անում ենք ոչինչ: Բայց միթե՞ մենք սրան ենք արժանի: Միթե՞ մեր հանդեպ որոշակի հարգանք ունեցող ու հետևող քաղաքացին դրան է արժանի: Միթե՞ մեր մեջ գտնելու ենք ուժ՝ միավորվելու և հավաքական դրսևորվելու համար, թե՞ համակերպվելու ենք ոչնչի հետ ու գլխիկոր լքելու ենք երկիրը՝ հայհոյելով բոլորին, բոլորին, բոլորին…»
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5091636520848201