fbpx
Սպորտ
22:47 24/11/2019

Բոլորս պետք է աջակցենք Բեյլին․ Բուտրագենիո

Բոլորս պետք է աջակցենք Բեյլին․ Բուտրագենիո

Բեյլը որակյալ ֆուտբոլիստ է ու մեզ շատ է օգնում։ Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն՝ խոսելով Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Բեյլը անցկացրեց հրաշալի է 30 րոպե։ Նա որակյալ ֆուտբոլիստ է ու մեզ շատ է օգնում։ Նա կարողանում է տարածություն ստեղծել, հիասքանչ հարվածների է տիրապետում ու գոլեր է խփում։ «Սոսիեդադի» հետ խաղում նա հիասքանչ էր։

Ամեն անգամ, երբ նա դուրս է գալիս «Սանտիագո Բեռնաբեու», մենք բոլորս պետք է աջակցենք նրան։ Մեր առջև բազմաթիվ նպատակներ կան, Գարեթը կօգնի հասնել դրանց»,-ասել է Բուտրագենիոն։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Հիշեցեննք, որ երեկ՝ նոյեմբերի 23-ին «Ռեալը» Լա լիգայի 14-րդ տուրում 3-1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։ «Արքայական» ակումբի երկրպագուները սուլում էին ուելսցի կիսապաշտպանին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ