fbpx
Սպորտ

21:35 10/10/2019

Բոլորը հետաքրքված են Մբապեով, բայց նա ՊՍԺ-ի խաղացող է. Խուան Բերնատ

«ՊՍԺ»-ի պաշտպան Խուան Բերնատը խոսել է թիմակցի ՝ Կիլիան Մբապեի հավանական տեղափոխության մասին։ Բերնատը ասել է, որ ցանկանում է Մբապեն ու Նեյմարը շարունակեն իրենց կարիերան ՊՍԺ-ում։ Այս ամռանը Նեյմարը ամեն գնով ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից։ «Բարսելոնա»-ն, իր հերթին ամեն ինչ անում էր բրազիլացու հետ պայմանագիր կնքելու համար։

Կիլիան Մբապեի հետ Փարիզյան ակումբի պայմանագիրը ավարտվում է 2022-ին։ Մբապեի ծառայություններով է հետքրքված Մադրիդի «Ռեալը»։

Այն հարցին, թե ինչպես են Բերնատն ու իր թիմակիցները վերաբերվել ամռանը կատարված իրադարձություններին, հետևյալ պատասխանն է հնչել.

«Սրանք բաներ են, որ կարող են պատահել։ Չնայած Նեյմարը հնարավորություն ուներ տեղափոխվելու, բայց նա մնաց մեզ մոտ և մենք ամեն բան արել ենք, որ նա վերամիավորվի թիմի հետ։ Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Կարծում եմ ՝ հնարավոր է, որ մոտ ապագայում նա տեղափոխվի այլ ակումբ»։

«Ինչ վերաբերում է Մբապեին կասեմ, որ մրցավազքում նա անսասան է։ Եթե նա մի բան սկսում է, ուրիշները ՝ կորցնում են։ Այն պոտենցյալը, որ նա ունի, նրան շատ բարձունքների կհասցնի։ Նա ընդամենը 21 տարեկան է ու կդառնա լավագույնը։ Գիտեմ, որ «Ռեալը» հետաքրքրված է նրանով, բայց նա մերն է և հույս ունեմ կշարունակի մնալ ՊՍԺ-ում»,- իսպանացի պաշտպանի խոսքերն է փոխանցում Marca-ն։

 

Վերեվ