fbpx
Սպորտ

Բոլորը կարծում էին, որ Վալվերդեն աշխատանքից կհեռացվի. Մեսսի

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ վախենում է կատալոնացիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի համար։ Քանի որ նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսան» 3-0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին», բայց երկրորդ խաղում պարտվեց 0:4 հաշվով և դուրս մնաց մրցաշարից:

«Երբ այդպիսի բաներ են տեղի ունենում, բոլորը մտածում են ամենավատ մասին, որովհետև մենք չենք իրականացրել մեր նպատակները: Նման դեպք տեղի ունեցավ նաև Ռոմայի հետ դիմակայությունում, բայց, իմ կարծիքով, Լիվերպուլից կրած պարտությունը ամենասարսափելին էր»,- անկեղծացել է արգենտինացի ֆուտբոլիստը։

Բոլորը կարծում էին, որ Վալվերդեն աշխատանքից կհեռացվի: Կարծում եմ՝ նրան «Էնֆիլդում» կայանացած խաղի համար մեղադրելն ճիշտ չէ: Դրանից առաջ մենք հիանալի մրցաշրջան անցկացրեցինք, գերակշռեցինք և հասանք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Ֆուտբոլիստները պետք է մեղադրվոր ճանաչվեն, ոչ թե մարզիչը », – Մեսսիի խոսքերն է մեջբերում Down-the-line.com կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ