Հայաստանի հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը նշել է, որ ակումբում ոգևորված են Ռոման Բերեզովսկի նշանակմամբ։
«Բոլորը բավականին ոգևորված են:
Բերեզովսկու գալով ֆուտբոլիստները նոր մոտիվացիա ստացան և յուրաքանչյուրը ցանկանում է ապացուցել իր դերը և նշանակությունը թիմում», – ասել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Տոչիլինի հեռանալուց հետո մեր ընտրանում լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին է կատարում ռուսական ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները։ Նա թիմի ղեկին կմնա 3 խաղ՝ մինչև ձմեռային դադար։