fbpx
Սպորտ

Բոլորը կանխատեսում էին, որ Ռաֆան կավարտի կարիերան, ինչպես անում էին իմ պարագայում. Ֆեդերեր

Մեծ թենիսի գլխավոր մրցաշարերից մեկի՝ Ուիմբլդոնի կիսաեզրափակչում միմյանց դեմ մրցելու են Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը: Շվեյցարացի թենիսիստը առաջիկա հանդիպման սպասումներով կիսվել է Ուիմբլդոնի մամուլի ծառայությունը:

«Դուք առաջին օրը չեք այս գործում: Դուք շատ լավ եք ճանաչում Ռաֆային, ինչպես որ ես: Մենք երկար ժամանակ չենք խաղացել խոտի վրա:
Նա իսկապես բարելավվել է իր խաղը այս կորտերի վրա: Ռաֆան ավելի լավ է մատուցում ու արագ ավարտում է միավորները:

Հաճելի է, որ նա շարունակում է իր մրցելույթները այս մակարդակի վրա: 2008-ին բոլորը կանխատեսում էին, որ Ռաֆան կավարտի կարիերան, ինչպես անում էին իմ պարագայում 2009-ին: Ես ուրախ եմ, որ դարձյալ հանդիպելու եմ նրա հետ»,- ասել է 37-ամյա շվեցարացի թենիսիստը։

Հիշեցնենք, որ տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ հանդիպումները կայանալու են վաղը: Եզրափակչի մյուս ուղեգիրը վիճարկելու են սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը և իսպանացի՝ Ռոբերտո Բաուտիստա Ագուտը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ