fbpx
Արցախ

Բոլթոնն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և Ղարաբաղյան հիմնախնդրի ու հակամարտության կարգավորման հեռանկարները:

«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Քննարկվել են մի շարք ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, անվտանգության ոլորտում համագործակցության ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության մասին», – գրել է Բոլթոնը Twitter-ում:

Նշենք, որ ավելի վաղ Բոլթոնը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ