Բոլթոնը կոչ է արել վենեսուելացի զինվորականներին ապահովել մարդասիրական օգնության մուտքը երկիր

Հրապարակող՝

5E293BCF-AE2C-4437-BB57-22868F6CA12F_w1023_r1_s

Ամենադիտվածներ

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը վենեսուելացի զինվորականներից պահանջել է թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը հանրապետություն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Նրա խոսքով՝ Վենեսուելայի զինված ուժերը պետք է կատարեն բնակիչների պաշտպանության իրենց պարտքը։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն մոռանա վենեսուելացի զինվորականների կողմից արված որևէ գործողություն։

Բոլթոնն ընդգծել է, որ Վենեսուելայի զինված ուժերի ղեկավարությունը պետք է «ճիշտ ընտրություն» կատարի։

Ավելի վաղ Բոլթոնը հայտարարել էր, որ Վենեսուելայի բանակի գեներալները գաղտնի բանակցություններ են վարում երկրի ընդդիմության հետ։

Ամենաթարմ