fbpx
Աշխարհ

Բոլթոնը քննադատել է Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը․ Politico

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության է ենթարկել Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը: Այս մասին գրում է Politico հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, նախկին խորհրդականը չի թաքցրել, որ տարաձայնություններ են եղել իր և նախագահի միջև: Մասնավորապես, նրան վրդովեցրել է Թրամփի որոշումը՝ կապված «Թալիբան» աֆղանական շարժման պարագլուխներին Քեմփ Դևիդում ԱՄՆ-ի նախագահի քաղաքամերձ նստավայր հրավիրելու հետ: Բոլթոնի խոսքով՝ դա անարգալից վերաբերմունք է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի նկատմամբ:

Բացի դրանից՝ ըստ Բոլթոնի՝ Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ ցանկացած բանակցություն դատապարտված էր ձախողման: Նախկին խորհրդականի խոսքով՝ այդ երկրները ցանկանում են բանակցություններ վարել միայն պատժամիջոցներից ազատվելու շուրջը՝ իրենց տնտեսությունները պաշտպանելու համար:

Բոլթոնի կարծիքով՝ Թրամփը, հունիսին հրաժարվելով Իրանի զինված ուժերի կողմից ամերիկյան անօդաչու թռչող ապարատը խոցելու պատասխան գործողություններից, հող նախապատարաստեց Թեհրանի հետագա ագրեսիվ գործողությունների համար: Ըստ նրա՝ պատասխան գործողությունների ձեռնարկման դեպքում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներ տեղի չէին ունենա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ