fbpx
Աշխարհ

Բոլթոնը չի մասնակցի Թրամփի իմպիչմենտի հարցով լսումներին․ The Woll Street Journal

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը որոշել է չընդունել Ներկայացուցիչների պալատում Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ լսումներին մասնակցության հրավերը: Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել է նախկին պաշտոնյայի փաստաբան Չարլզ Կուպերը:

Նա նշել է, որ Բոլթոնը տրամադրված չէ ընդունելու դեմոկրատների առաջարկը:

Նախատեսվում է, որ Բոլթոնն ԱՄՆ Կոնգրեսում ելույթ կունենա նոյեմբերի 7-ին, իսկ ԱԱԽ խորհրդականներ Ջոն Այզենբերգը և Մայքլ Էլլիսը՝ նոյեմբերի 4-ին:

Հայտնի է, որ Բոլթոնը դեռևս նախագահի խորհրդականի պաշտոնում եղած ժամանակ դժգոհություն էր հայտնել Ուկրաինայի նկատմամբ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությունից: Մասնավորապես, նա գոհ չէր ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի մասնակցությունից:

ԱՄՆ նախագահի նկատմամբ պաշտոնանկության գործընթացը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախաձեռնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Դոնալդ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Պարզվել է, որ զրույցի ընթացքում Թրամփն ուկրաինացի գործընկերոջը խնդրել էր հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեության վերաբերյալ: Ի դեպ, Ջո Բայդենը համարվում է 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ