fbpx
Աշխարհ

Վիկտոր Բոնդարևն անհրաժեշտ է համարում կանխել սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահը ՏԱՍՍ-ին հայտնել է,՝ հույս ունի որ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բանակցային ներուժը արդյունավետ կօգտագործվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակի հետ կապված:

«Ընդգծեմ, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է (և գործով ապացուցել է իր խոսքը), որ մեր խնդիրը հենց խաղաղ ճանապարհով մեր հարեւանների միջեւ հակամարտության լուծումն է։ Խաղաղ երկխոսությանը նպաստելու համար միշտ փորձել ենք ներգրավել նաեւ միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են ՀԱՊԿ-ն։ Հուսով եմ, որ այդ կազմակերպության բանակցային ներուժը ներկա իրավիճակում արդյունավետ կօգտագործվի», – նշել է Բոնդարևը։

Նա համոզված է, որ Ռուսաստանի խաղաղապահ միջնորդությունը կխոչընդոտի հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը։

Վիկտոր Բոնդարևի խոսքով ՝ Սյունիքի մարզում իրավիճակը բացատրվում է նրանով, որ երկու պետությունների հարաբերությունները, որոնք դեռ բոլորովին վերջերս են պատերազմել, այնքան էլ կարգավորված չեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ