Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին եղել է Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Հունաստանի հավաքականի դեմ խաղի մեկնարկային կազմում:
Դա նրան հնարավորություն է տվել «Սկուադրա Աձուրայի» կազմում խաղերի քանակով առաջ անցնել «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիեռոյին:
32-ամյա ֆուտբոլիստի համար սա 92-րդ խաղն էր Իտալիայի հավաքականում:
Շրջանցելով Դել Պիեռոյին՝ նա այժմ «մաքուր» 10-րդ հորիզոնական: