fbpx
Հասարակություն

Բորիս Ջոնսոնի պապը հաշիվ է պահանջել Հայոց ցեղասպանության համար. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի պապ Ալի Քեմալի հետ կապված գրառում է կատարել թվիթերյան իր էջում։

Կարո Փայլանը գրել է. «Ալի Քեմալը խղճով քաղաքական գործիչ էր։ Նա հաշիվ պահանջեց Հայոց ցեղասպանության համար։ Եթե կարողանար հաջողության հասներ, ցեղասպան մտածելակերպը կջնջվեր պետությունիվ։ Հանցանքն առանց պատիժ մնաց և կրկնվում է»։

Նշենք, որ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի պապը՝ Ալի Քեմալը Օսմանյան Թուրքիայի ՆԳ վերջին նախարարն էր։ Նա է հրաման արձակել ձերբակալել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին։ Նրան հայամետ լինելու համար Արթին Քեմալ են անվանել և փողոցի մեջտեղում սպանել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ