Աշխարհ

Բորիս Ջոնսոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տեսաուղերձ է հղել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը հայտնում է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով վարակվել էր կորոնավիրուսով, դուրս է գրվել հիվանդանոցից։

Հիվանդանոցից դուրս գրվոլուց հետո վարչապետ Բորիս Ջոնսոնը Twitter- ի իր էջում տեսաուղերձն է հրապարակել։

«Դժվար է բառեր գտնել առողջապահության ազգային ծառայությանն իմ կյանքը փրկելու համար երախտիքն արտահայտելիս», – ասել է Ջոնսոնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը  շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մնում են տանը և չեն խախտում ինքնամեկուսացման ռեժիմը:

Նա ավելացրել է, որ ինքն իր աչքերով տեսել է, թե որքան ծանր է այժմ առողջապահության ոլորտի աշխատակիցների համար։

Աղբյուրը՝ Sky News․

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ