fbpx
Աշխարհ

Բորիս Ջոնսոնի տուն ոստիկաններ են եկել նրա տնից լսվող աղմուկի պատճառով

Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնի տան մոտ, որտեղ նա ապրում է իր ընկերուհու՝ Քերի Սիմոնդսի հետ, բնակարանից լսվող կանացի ճիչերի և աղմուկի պատճառով ոստիկանություն են կանչել: Այս մասին գրում է The Guardian-ը:

Երկրի պոտենցիալ վարչապետի տնից լսվել են վեճի ձայներ:

Քաղաքական գործչի հարևանը հրատարակությանը հայտնել է, որ նա կնոջ ճիշ է լսել: Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես կեսգիշերից հետո:

Մի պահ նա իբրև թե լսել է, թե ինչպես է Սիմոնդսը Ջոնսոնին ասում «թող ինձ» և «կորիր իմ բնակարանից»: Դրանից հետո նա թակել է հարևանի դուռը, սակայն պատասխան չի եղել:

Վերջ ի վերջո հարևանը զանգահարել է 911 ծառայություն: Մի քանի րոպեում քաղաքական գործչի տուն է եկել են երկու ոստիկանական մեքենա և ֆուրգոն, սակայն շուտով հեռացել՝ բնակարանի տերերից ստանալով պատասխան, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության և վարչապետի պաշտոնի համար ընթացող քվեարկության 3-րդ փուլում առաջատարը կրկին նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն է եղել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ