Ժամանց
02:00 27/07/2019

Բորիս Ջոնսոնի ընկերուհու զգեստը մի քանի ժամվա ընթացքում գնել են բոլոր խանութներից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ընկերուհու՝ թիավարության օլիմպիական չեմպիոնուհի Կերրի Սիմոնդսի զգեստը մեծ իրարանցում է առաջացրել: Զգեստն անմիջապես գնել են օնլայն խանութներից: Այս մասին հաղորդում է The Independent-ը:

Սիմոնդսը Ջոնսոնի նշանակման արարողության ժամանակ ծաղկավոր տպագրությամբ վարդագույն զգեստով էր: Ghost London բրենդի նույնատիպ զգեստի պահանջարկը կտրուկ մեծացել է: Ըստ լրատվամիջոցի՝ այն մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ վաճառվել է:

Նորաձևության փորձագետներն էլ են հավանում Կերրի Սիմոնդսի ընտրությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ