Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ում մոտ կորոնավիրուս էր հաստատվել մարտի 26-ին, իսկ ապրիլի 5-ին հոսպտալացվել էր, այժմ տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Վարչապետի վիճակը վատացել է և նա խնդրել է արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաբին փոխարինել իրեն:
«Վարչապետը ստանում է անհրաժեշտ օգնություն և շնորհակալ է առողջապահության բոլոր աշխատակիցներին ջանասիրաբար աշխատելու և գործին նվիրումով վերաբերվելու համար»,- այս մասին հայտնել է Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը:
Աղբյուրը` Sky News: