fbpx
Աշխարհ

Բորիս Ջոնսոնը պաշտոն է տվել նաև եղբորը

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտոն է գտել իր կրտսեր եղբոր՝ Ջո Ջոնսոնի համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ նախկինում Ջոնսոնի եղբայրը եղել է տրանսպորտի փոխնախարար: Ջոնսոնը նրան նշանակել է գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական մարտավարության գործերով նախարարի տեղակալ:

Հիշեցնենք, որ Լոնդոնի նախկին քաղաքապետ և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնն այսուհետ կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը: Նա նաև կգլխավորի Պահպանողական կուսակցությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ