fbpx
Աշխարհ

15:00 13/6/2019

Բորիս Ջոնսոնը սկսել է Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր քարոզարշավը

Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը սկսել է Պահպանողական կուսակցության ղեկավարի և Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր քարոզարշավը: Չորեքշաբթի Լոնդոնում հանդես գալով ծրագրային ելույթով՝ քաղաքական գործիչը խոստացել է, որ երկիրը հոկտեմբերի 31-ին կհեռանա ԵՄ-ից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երեք տարի անց և երկու բաց թողնված վերջնաժամկետից հետո մենք պարտավոր ենք հոկտեմբերի 31-ին հեռանալ ԵՄ-ից»,-ասել է Ջոնսոնը։ Նշենք, որ նա Թերեզա Մեյին փոխարինող հավակնորդների մրցավազքի ֆավորիտներից է՝ հաշվի առնելով, որ պահպանողականները իշխող կուսակցություն են:

«Ժամանակն է միավորել այս երկիրը և հասարակությունը», – ասել է Ջոնսոնը և հավելել, որ դա հնավաոր է միայն ԵՄ-ից դուրս գալու դեպքում:

ԱԳ նախկին նախարարն ընդգծել է, որ Brexit-ն առանց գործարքի իր նախընտրելի տարբերակը չէ, սակայն շեշտել է, որ հարկավոր է պատրաստ լինել իրադարձությունների նման զարգացմանը:

«Ժամանակն է դադարեցնել մեզ թուլացնող այդ անորոշությունը, վերջ դնել կասկածներին և պառակտմանը՝ դրանց հակադրելով հստակությունը և վճռականությունը: Հենց այդ պատճառով կարծում եմ, որ ես ճիշտ մարդ եմ, որպեսզի առաջ տանեմ այս երկիրը », – ասել է նա:

Վերեվ