fbpx
Սպորտ

Բորուսիան դրամատիկ խաղում հաղթանակ տարավ Ինտերի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կամային հաղթանակ տարավ «Ինտեր»-ի նկատմամբ։ Գերմանական ակումբը խաղի առաջին կեսին պարտություն էր կրում 0:2 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսին հավաքեց ուժերն ու 3 անգամ գրավեց մրցակցի դարպասը։

Հյուրերի կազմում աչքի ընկան Մարտինեսն ու Վեսինոն։ Իսկ գերմանական ակումբի կազմում՝ Բրանտը և Հակիմին, որն էլ դուբ ձևակերպեց։

Այս  խաղի արդյունքներով «Բորուսիան» ունի 7 միավոր և խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ «Ինտերը» ունի 4 միավոր և 4 տեղում է”

Նշենք, որ խմբի առաջատարը՝ 8 միավորով, «Բարսելոնան» է։

Վերեվ