fbpx
Սպորտ
21:00 22/02/2020

Բորուսիան հյուրընկալվելիս հաղթեց Վերդերին. հալանդը դարձյալ աչքի ընկավ

Այսօր՝ փետրվարի 22-ին, Բունդեսլիգայի 23-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Վերդերը» և Դորտմունդի «Բորուսիան»։ Հյուրերը 2:0 հաշվով հաղթանակ տարանյան բրեմենյան թիմի նկատմամբ:

Հաշիվը բացվել է միայն 52-րդ րոպեին՝ ֆրանսիացի 20-ամյա պաշտպան Դան-Աքսել Զագադայի գոլի շնորհիվ: 66-րդ րոպեին դորտմունդցիների առավելությունը կրկնապատկել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը:

Այս հաղթանակի շնորհիվ «Բորուսիան» իր միավորների թիվը հասցրել է 45-ի և բարձրացել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով «ՌԲ Լայպցիգ»-ին, որն այս տուրի իր հանդիպումը դեռևս չի անցկացրել: «Վերդերը» 17 միավորով շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ