fbpx
Հասարակություն

Երևանում ՀԱՊԿ–ից դուրս գալու կարգախոսով բողոքի ակցիա է տեղի ունենում

Երևանի Ազատության հրապարակում այսօր՝ նոյեմբերի 23–ին, տեղի է ունենում «Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» կարգախոսով ակցիա։

Ակցիայի մասնակիցների խոսքով, ՀԱՊԿ–ը որևէ հստակ գնահատական չի տալիս հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

«ՀԱՊԿ–ից մենք ստացանք ոչ թե անվտանգություն, այլ Ադրբեջանին քաղաքական աջակցություն։ Մենք ստացանք այն, որ առնվազն Ռուսաստանն ու Բելառուսը քաղաքականապես աջակցեցին Ադրբեջանին, իսկ մյուս երկրներն առանձնապես ուրիշ ոչինչ չարեցին։ Ես կարծում եմ, որ մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ–ից, ԵԱՏՄ–ից։ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն իրավունք չունեն ոտք դնելու Հայաստան»,– նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։

Տիգրան Խզմալյանին էլ քիչ առաջ բերման են ենթարկել Պարոնյան փողոցից։ Խզմալյանը ոստիկանության բաժանմունքից լուսանկար է հրապարակել՝ առանց որևէ մեկնաբանության։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ Պարոնյան փողոցից 4 անձ է բերման ենթարկվել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ