fbpx
Հասարակություն

ԱԳՆ շենքի մոտ Դուրս ՀԱՊԿ-ից խորագրով բողոքի ակցիա է իրականացվում

Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ «Դուրս ՀԱՊԿ-ից» խորագրով բողոքի ակցիա է իրականացվում։ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն իր ելույթում ասաց, որ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալը դառնում է համազգային պահանջ։

«Շատերը հարցնում են, արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում չի ստեղծվի՞ անվտանգության դատարկություն, վակուում։ Բնականաբար, այդ սպառնալիքն առկա է, և անհրաժեշտ է զուգահեռել այդ գործընթացը և սկսել բանակցություններ մեր իրական դաշնակիցների հետ Արևմուտքում։ Մենք հույսի զգացումով ընդունում ենք այն լուրը, որ վարչապետը մեկնել է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահի հետ բանակցությունների, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարը Վաշինգտոնում է՝ անվտանգային հարցերը քննարկելու։ Մենք պնդում ենք, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, այլ կարգավիճակները մեզ թվում է վտանգավոր»,- ասաց Խզմալյանը։ Նրա խոսքով՝ ցանկացած քայլ, որն արվում է ռուս-թուրքական թակարդից դուրս գալու ուղղությամբ, պետք է համախմբի ազգին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ