Տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով

Հրապարակող՝

2022-09-17

Ամենադիտվածներ

Այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա տեղի է ունեցել։ Պահանջն էր կառավարությունից և խորհրդարանից դուրս գալ ՀԱՊԿ-ից։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից վերսկսած Արցախյան պատերազմը, որը շարունակվում է մինչև այսօր ու կրկին սանձազերծվեց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից խլեց բազմաթիվ ՀՀ քաղաքացիների, այդ թվում ՀՀ ԶՈւ-ում ծառայողների կյանքեր, գերեվարվեցին ու գազանաբար կտտանքների ենթարկվեցին բազմաթիվ մարդիկ, ավերվեցին քաղաքացիական ենթակառուցվածքեր և տներ:

Ագրեսիայի կիրառումը Ադրբեջանի կողմից, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի հովանավորությամբ, ուղղված է Հայաստանի Հանրապետությունից ահաբեկչության միջոցով կորզելու Հայաստանի միջանցք դեպի Նախիջևան, խաթարելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ինչպես նաև պարտադրելու հայկական կողմին Ադրբեջանի մաս ճանաչել ինքնորոշված Արցախի Հանրապետությունը:

Ադրբեջանի ագրեսիան դատապարտել են բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ, որոնք հստակ շեշտել են Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը և պահանջել ադրբեջանական կողմից, որ դուրս բերի զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից:

Մենք փաստում ենք, որ միջազգային հանրությունը սատար է կանգնել Հայաստանի Հանրապետությանը, և միառժամանակ փաստում ենք, որ Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը, որի հիմնադիր անդամ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը և այդ կազմակերպության անդամ երկրները, գրավել են չեզոք կամ հակադիր դիրք՝ ուղղակի և անուղղակի կերպով վնասելով Հայաստանին:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածը հայտարարում ենք, որ խախտված է։ Այս հոդվածի համաձայն, «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

ՀԱՊԿ-ը միջոցներ չի ձեռնարկել կանխելու Ադրբեջանի ագրեցսիան, իսկ բախումների ժամանակ չի ցուցաբերել ռազմական օգնություն Հայաստանին՝ պաշտպանելու հիմնադիր անդամ պետության տարածքային ամբողջականությունը, փաստելով, որ կազմակերպությունը այլևս ժամանակավրեպ, անօգուտ և վնասակար է, թե Հայաստանի Հանրապետության համար, թե այլ ինքնիշխան երկրների համար, եթե դրանք առկա են այդ կազմակերպությունում: Կոչ ենք անում բոլոր ինքնիշխան երկրներին, եթե այդպիսիք կան, անհապաղ լքել այդ կառույցը։

Հետևաբար կազմակերպության և կազմակերպության անդամների որդեգրած դիրքորոշումները Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգային խաղաղության նկատմամբ, ինչպես նաև Պայմանագրի կարևորագույն կետի խախտումը մեզ հիմք է տալիս պահանջել ՀՀ կառավարությունից և խորհրդարանից դուրս գալ ՀԱՊԿ-ից օր առաջ և առավելագույնս խորացնել հարաբերությունները մեզ աջակցած բոլոր երկրների հետ։
Կեցցեն մեր իրական դաշնակիցները, որոնք մեզ թիկունք են հանդիսանում:

Փառք մեր հերոսներին, Հայաստանին փառք:

Աստված պահապան Հայ ժողովրդին:

 

Ամենաթարմ