fbpx
Երևան

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի շենքի առջև

Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր դարձյալ բողոքում էին Երևանի քաղաքապետարանի շենքի առջև՝ պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Նրանք հայտարարությամբ են հանդես եկել, որում նշել են, որ Երևանի քաղաքապետարանից անհապաղ պահանջում են կասեցնել Կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները, տրամադրել անցկացված ստուգումների արդյունքները, հանձնարարել եռօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրել առյուծների անկման վերաբերյալ, տալ տեղակատվություն դեկտեմբերին կենդանասերների կողմից բարձրացված 5 խումբ առաջարկություների վերաբերյալ:

Նրանք քաղաքապետի հետ հանդիպում են պահանջել, որպեսզի հստակեցնեն այս պահանջների կատարման ընթացքը:

«Սխալ կառավարում է գնում Երևանի կենդանաբական այգում, որի արդյունքում տեղի է ունենում կենդանիների անկում, մենք գտնում ենք, որ Կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները պետք է դադարեցվեն, գտնում ենք, որ կան կոռուպցիոն մեխանիզմներ, որոնք բացահայտված չեն, հույս ունեինք, որ պետք է բացահայտվեր, ակցիայի մասնակիցները վերջին հույսն են կապում քաղաքապետի հետ, որ տա պարզաբանումներ»,-հայտարարել է կենդանասերների նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Ումրշատյանը:

Ավագանին որոշում էր կայացրել, որ Կենդանաբանական այգու կառավարման համակարգը պետք է փոխվի, վերահսկող մարմին ստեղծվի, դա պետք է տեղի ունենա, կարծում է Ումրշատյանը, բայց անկախ դրանից, պետք է իրենք ստանան հուզող հարցերի պատասխանները:

«Մեզ որևէ մեկը չի տեղեկացրել դրա մասին, իսկ ավագանին քննարկում է հետագան, բայց մենք այս պահին ունենք կենդանիների անկման խնդիր, և ուզում ենք, որ հստակ բացատրություն տրվի`ինչո՞ւ է անկում տեղի ունեցել, այն, ինչ հետո է լինելու, հարցի երկրորդ կողմն է, իսկ ներկայում տեղի ունեցողը պիտի պարզաբանվի»,-ասել է նա

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ