fbpx
Ժամանց
21:00 10/02/2020

Բրեդ Փիթը Օսկար 2020-ի ելույթի ժամանակ խոսել է Թրամփի պաշտոնանկությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ դերասան Բրեդ Փիթը կատակել է` հիշատակելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձախողված պաշտոնանկության գործընթացը: Այս մասին հաղորդում է ABC7 հեռուստաընկերությունը:

«Նրանք ինձ ասացին, որ ես 45 վայրկյան ունեմ, ինչը 45 վայրկյանով ավելի է նրանից, ինչ այս շաբաթ Սենատը տվեց Ջոն Բոլթոնին»,-ասել է Փիթը:

Խոսքն ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի մասին է, որը կարող էր կարևոր վկա լինել Թրամփի պաշտոնանկության գործում, սակայն Սենատը նրան չէր հրավիրել:

Կուլիսների ետևում Բրեդ Փիթը կարճ մեկնաբանել է Թրամփի պաշտոնանկության գործընթացը, որն ավարտվել է վերջինիս արդարացմամբ:

«Ես շատ հիասթափված էի այս շաբաթ: Չի կարելի հենց այնպես թողնել այն փաստը, որ կասկածելի, բայց ոչ արգելված հնարքներով հաղթելու արվեստն ավելի բարձր է դասվում, քան ճիշտ բաները: Ես շատ լուրջ եմ սրան վերաբերում»,- նշել է հայտնի դերասանը:

Բրեդ Փիթն «Օսկար» է ստացել երկրորդ պլանի լավագույն դերի համար` Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ