fbpx
Սպորտ
23:20 02/08/2019

Բրավոն բնակարաններ է գնել Չիլիի հրդեհներից տուժած ընտանիքների համար

«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն 4 բնակարան է գնել Չիլիի անտառային հրդեներից տուժած ընտանիքների համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, Կամիլո անունով չիլիացի մի տղա նամակով խնդրել է դարպասապահի կողմից ստորագրված մարզաշապիկը: Բրավոն ոչ միայն կատարել է երեխայի խնդրանքն, այլև օգնել է հրդեհի հետևանքով տունը կորցրած նրա ընտանիքին: Նա հիանալի նվերը մատուցել է ևս 3 ընտանիքի:

«Սա օգնություն էր երկնքից, իսկ թոռնիկիս խնդրանքն աննկատ չմնաց: Բրավոն մեծ մարդ է. մեզ նաև այցելեցին նրա հիանալի կինն ու երեխաները»,- մեծ ոգևորությամբ ավելացրել է 9-ամյա Կամիլոյի պապիկը:

2017 թվականին տեղի ունեցած անտառային հրդեների արդյունքում Չիլիում 11 մարդ էր զոհվել, քանդվել էր 3000 շինություն ու այրվել մոտ մեկ միլիոն հեկտար տարածք:

36-ամյա դարպասապահը 119 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ