fbpx
Սպորտ

Բրազիլական ակումբի ֆուտբոլիստը ոտքով ուժեղ հարված է հասցրել երկրպագուին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Բրազիլիայի Սերիա Բ-ի առաջնության «Ֆիգուեյրենսե» – «Ավայի» հանդիպման ժամնանակ տհաճ միջադեպ է գրանցվել․ հյուրերի ֆուտբոլիստը ոտքով ուժեղ հարված է հասցրել մրցակից թիմի երկրպագուին։

Պատմությունը սկսվում է «Ավայիի» ֆուտբոլիստ Բրունո Սիլվայի խաղադաշտ դուրս գալու պահից, ով դաշտ դուրս գալիս տանտերերի երկրպագուներին ցույց է տալիս այդ պահին եղած 0-2 հաշիվը, որը բարկացնում է վերջիններիս։

Սրանից առաջանում է հրմշտոց ու զանգվածային կռիվներ տրիբունաներում։ Ի վերջո, դաշտ են մտնում «Ֆիգուեյրենսեի» 2 երկրպագու, որոնցից մոտենում է «Ավայիի» պահեստային նստարանին, որպեսզի, հավանաբար, վիճաբանության բռնվի հյուրերի երկրպագուների հետ։ Սակայն, պահեստային նստարանների մոտ, «Ավայիի» ֆուտբոլիստներից մեկը բռնում է երկրպագուին ու գցում գետնին։ Հենց այդ պահին վրա է հասնում դաշտ դուրս եկած Սիլվան ու հասցնում նշված հարվածը, որից բաժին է հասնում նաև իր թիմի ներկայացուցչին։

Վերջին դրվագն ավելի պատկերային դիտեք տեսանյութում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ