Բրազիլիայի իշխանությունները պատրաստվում են միակողմանի պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ: Այս մասին հայտնում է Globo-ն:
Ինչպես հայտնում է պարբերականը, Բրազիլիայի ԱԳՆ-ն և արդարադատության նախարարությունը հիմա պատրաստում են Բոլիվարական Հանարապետության պաշտոնատար անձանց ցուցակը, որոնց գործողությունները հակասում են բրազիլական սահմանդրության սկզբունքներին և նպատակներին: Հստակեցվում է, որ նրանց կարգելվի մուտքը խոշորագույն լատինաամերիկյան պետության տարածք:
Սպասվում է, որ համապատասխան միջոցառումների ընդունման մասին Բրազիլիայի ԱԳ նախարար Էրնեստու Արաուժուն կհայտարարի Լիմայում ընթացող Վենեսուելայի իրավիճակի հարցով միջազգային համաժողովի ժամանակ: Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։