Բրազիլիան չի չեղարկի կառնավալը կորոնավիրուսի պատճառով

Հրապարակող՝

Հայաստանի տարբեր մարզերում հայտնաբերվել են օձեր

Ամենադիտվածներ

Բրազիլիայի առողջապահության նախարարությունն չի պատրաստվում չեղարկել փետրվարի վերջին անցկացվելիք հայտնի կառնավալը կորոնավիուսի տարածման պատճառով։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի առողջապահության նախարար Էնրիկե Մանդետտան:

«Կառնավալը մշակութային իրադարձություն է, որը ձևավորում է մեր ինքնությունը: Նման ենթադրություն անելու որևէ հիմք չկա, հույս ունենք, որ այդ ընթացքում մարդիկ կզվարճանան և կվայելեն տոնը»,- Twitter-ում Առողջապահության նախարարությունը մեջբերում է նախարարի խոսքերը:

Ներկայում նախարարությունն ամբողջ երկրում գրանցել է նոր կորոնավիրուսով վարակման 14 կասկածելի դեպք, 13 հոգու մոտ բացառվել է հիվանդության առկայությունը, դեռևս վիրուսի որևէ հաստատված դեպք երկրում չկա:

Ամենաթարմ